Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2019թվականի N 182

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 4.19307 ՀԱ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԴԱՎԻԹ ԽԱՉԻԿԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ և 80-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով <<Գլաձոր համայնքի սեփականություն հանդիսացող հողերը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու>> մրցութային հանձնաժողովի 2019 թվականի հոկտեմբերի 04-ի թիվ 3 արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 4.19307 հա խոտհարքի՝ կադաստրային ծածկագիր 10-042-0132-0045, վարձակալության մրցույթում հաղթող ճանաչված Դավիթ Խաչիկի Հարությունյանին (անձնագիր AP 0563422, տրված 18.08.2016թ., 037-ի կողմից) հետ կնքել վարձակալության պայմանագիր 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ տարեկան վարձավճարը ընդունելով 31800 (երեսունմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, որը կազմում է կադաստրային արժեքի 2․3 %-ը (4.19307 հա-ի կադաստրային արժեքը տվյալ պահին  1373230 ՀՀ դրամ է):

2. Վարձավճարը գանձել յուրաքանչյուր ամսվա համար՝ 2650 (երկու հազար վեց հարյուր հիսուն)ՀՀ դրամ՝ մինչև հաջորդող ամսվա 05-ը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. հոկտեմբերի  04
Գլաձոր համայնք