Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 161-Ա

ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Գլաձոր համայնքի սեփականություն և համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող  հողերը աճուրդով օտարելու համար ստեղծել աճուրդային հանձնաժողով հետևյալ կազմով.

    1) Գեղամ Մարգարյան /Գլաձոր համայնքի ավագանու անդամ/
    2) Էմիլ Սարգսյան /Գլաձոր համայնքի ավագանու անդամ/
    3) Արտակ Գևորգյան /Գլաձոր համայնքի ավագանու անդամ/
    4) Սամվել Օրդոյան /Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ/
    5) Անի Հասրաթյան /Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար/։ 

2. Աճուրդավար նշանակել Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Սամվել Օրդոյանին։

3. Աճուրդի քարտուղար նշանակել Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Անի Հասրաթյանին։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. հուլիսի  27
Գլաձոր համայնք