Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 201-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԵՂԻՆԱՐ ՀՐԱՆՏԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԱՆԵ ԳԱԳԻԿԻ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ 2008թ. հունիսի 10-ի ՀՕ-117-Ն օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Հեղինար Հրանտի Իսախանյանի դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել քաղաքացիներ Հեղինար Հրանտի Իսախանյանի /ծնված 1955թ./ և նրա ընտանիքի անդամ՝ Մանե Գագիկի Իսախանյանի /ծնված 1990թ./ համատեղ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի փողոց 8, նրբանցք 3, թիվ 8 հասցեում գտնվող բնակելի տան /կադաստրային ծածկագիր 10-042-0065-0002-001/ նկատմամբ:

2. Բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը:

3. Անշարժ գույքը բավարարում է նշված օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. սեպտեմբերի  15
Գլաձոր համայնք