Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 246-Ա

ՎԱՀԵ ԵՐՎԱՆԴԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 2-րդ ենթակետը, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 27-ի թիվ 2-Ն որոշման 2-րդ կետի, հավելվածի 1.1-րդ կետի ա. ենթակետի պահանջները և քաղաքացու դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

   Գլաձորի համայնքի Գետափ բնակավայրի 9-րդ փողոց թիվ 2/1 հասցեում առևտրի սրահի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ քաղաքացի Վահե Երվանդի Գալստյանին տալ շինարարության թույլտվություն:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2020թ. դեկտեմբերի  28
Գլաձոր համայնք