Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 191

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 9-րդ կետը, 100-րդ կետի 1-ին ենթակետը, Գլաձոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1.1-րդ կետի ա. ենթակետի պահանջները, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տրված N ԱՇ 69/20 լիազորագիրը և «Վոլիոս նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ից ստացված դիմումները՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տալ շինարարության թույլտվություններ՝ քաղաքացի Արմենակ Խաչատրյանին պատկանող ներքոնշյալ տարածքներում հետևյալ աշխատանքներն իրականացնելու համար․

1) 5968-ԷՄ նախագծման փաթեթի շրջանակներում՝ Գլաձորի համայնքի Գետափ բնակավայրի փողոց 12, փակուղի 1, թիվ 4 հասցեի Էլեկտրամատակարարում՝ 0.22 կՎ,

2) 6060-ԷՄ նախագծման փաթեթի շրջանակներում՝ Գլաձորի համայնքի Գետափ բնակավայրի փողոց 18, փակուղի 12, թիվ 1 հասցեում՝ Էլեկտրամատակարարում՝ 0.4 կՎ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի  17
Գլաձոր համայնք