Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 ՕԳՈՍՏՈՍԻ 2019թվականի N 138-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՆԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՎԵՏԻԿ ՎԱՐԴԿԵՍԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ 2008թ. հունիսի 10-ի Հօ-117-Ն օրենքով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Ճանաչել Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ Ավետիկ Վարդկեսի Միրզոյանի /ծնված 1953թ./ և նրա ընտանիքի անդամներ՝ Անահիտ Հրանտի Քոչարյանի /ծնված 1957թ․/, Վարդգես Ավետիկի Մինասյանի /ծնված 1983թ․/, Հասմիկ Ավետիքի Միրզոյանի /ծնված 1985թ․/, Լուսինե Ավետիկի Միրզոյանի /ծնված 1989թ․/ սեփականության իրավունքը Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող բնակելի տան նկատմամբ:

2. Բնակելի տուն կառուցվել է մինչև 2001թ.:

3. Անշարժ գույքը բավարարում է նշված օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված պայմաններին:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                    ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2019թ. օգոստոսի  05
Գլաձոր համայնք