 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2020թվականի N 226-Ա
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉ, ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՍԱՄՎԵԼ ԱՇԽԱՐՀԱԲԵԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԻԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումը և քաղաքացի Սուսաննա Խաչիկի Համբարձումյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Սամվել Աշխարհաբեկի Համբարձումյանին /մահացած՝ 2020թ./ և նրա ընտանիքի անդամ՝ Սուսաննա Խաչիկի Համբարձումյանին /ծնված՝ 1956թ./ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և բնակելի կառուցապատման հողը /կադաստրային ծածկագիր 10-015-0069-0002/ գրանցել Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 7 թիվ 13 հասցեում:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ
2020թ. նոյեմբերի 23
Գլաձոր համայնք