Այսօր: Չորեքշաբթի, 3 Հունիսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.06.20 ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԵՐԿՈՒ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎ»...

Շնորհակալություն ենք հայտնում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին»՝ Գլաձոր համայնքին տարածքի հսկողություն իրականացնելու նպատակով տրամադրած երկու «էլեկտրական հովիվ» սարքի համար։

01.06.20 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ՍԻՐԵԼԻ՛ ՓՈՔՐԻԿՆԵՐ

Սիրելի՛ մանուկներ, թող ձեր պայծառ ու անհոգ աշխարհում տիրի միայն խաղաղություն, սեր և բարություն, քանզի դու՛ք եք այդ խաղաղության և բարության փոխանցողները մեզ և մեր աշխարհին:
Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին:Հունիսի 1-ը, որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է աշխարհի բոլոր երկրներում:

27.05.20 ՄԱՅԻՍԻ 28՝ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՕՐ

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:Առաջին Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից:
Հայաստանի առաջին հանրապետության շնորհիվ է, որ փոխվեց մեր բոլորի ճակատագիրը` տալով հնարավորություն մեծանալ սեփական Երկրում, կերտել սեփական Պետություն…ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:

23.05.20 ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ԴԵՄ
Գլաձորի համայնքապետարանի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների համատեղ քննարկումների արդյունքում՝ Գետափ բնակավայրի հին գերեզմանատան արևմտյան կողմի բլրից քարաթափման վտանգը կանխելու նպատակով, Գլաձորի համայնքապետարանի միջոցներով, իրականացվել են համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ։
Կատարվել են նաև ոռոգման ու ջրահեռացման առուների մաքրման աշխատանքներ՝ Գետափ բնակավայրի 15֊րդ, 18֊րդ փողոցներում և Գլաձոր բնակավայրի Քեհան հանդամաս տանող ճանապարհին։
22.05.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ...

Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում ենք ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Ամեն սկիզբ իր ավարտն ունի, բայց ամեն ավարտ մի նոր սկիզբ է։ Այս նոր սկզբի ճանապարհին մաղթում ենք ձեզ հաջողություններ, ամեն ինչում լավը տեսնելու կարողություն, կամք ու համբերություն՝ սպասվելիք փորձություններից պատվով դուրս գալու համար։
Սիրելի' շրջանավարտներ, թող ստեղծված նմանատիպ իրավիճակները երբևէ առիթ չհանդիսանան, որպեսզի դուք հրաժարվեք ձեր երազանքներից ու նպատակներից։
Եղե'ք նպատակասլաց, քանզի դուք եք մեր բոլորի ապագան...

17.05.20 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի հարգելի բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ վերակառուցվող ճանապարհի շինարարական աշխատանքների պատճառով վաղը՝ մայիսի 18֊ին, մինչև ժամը 13։00 փակ կլինի Գետափի 19֊րդ փողոցի 4֊րդ /Մանվել Մուրադյանի/ և 19֊րդ փողոցի 2֊րդ փակուղու 1֊ին /Ռուդիկ Ալոյանի/ տների մոտ գտնվող ճանապարհը։
Խնդրում ենք շրջանցել նշված ճանապարհը։

16.05.20 ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԸ...

Այսօր՝ մայիսի 16-ին, Գլաձորի համայնքապետարանի աշխատակիցների կողմից կատարվել են մաքրման աշխատանքեր Գլաձոր համայնքում գտնվող Սպիտակավոր եկեղեցու հարակից տարածքներում։ Եկեղեցու շրջակայքը մաքրվել է աղբից։
Հարգելի՛ բնակիչներ, հորդորում ենք ձեզ պատմամշակութային արժեքներ ունեցող տարածքներ այցելելիս պահպանեք մաքրություն, դա ինչպես ձեր, այնպես էլ ողջ համայնքի նկարագիրն է։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner