Այսօր: Ուրբաթ, 7 Օգոստոսի 2020թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.08.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վերնաշեն բնակավայրի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ վաղը` օգոստոսի 7-ին, ժամը 18 :00-ին, Վերնաշենի մշակույթի տան դահլիճում տեղի կունենա հանդիպում` «Եղեգնաձոր» ՋՕԸ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվելու են հարցեր` կապված ոռոգման ջրի հիմնախնդիրների հետ: 
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

!!! ՀԻՇԵՑՈՒՄ !!!՝ Հանրապետությունում COVID-19-ը համավարակով պայմանավորված, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ պահպանել անվտանգության կանոնները՝ 
- Կրել դիմակ
- Հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը
- Ախտահանել հաճախակի հպման մակերեսները
- Պահպանել սոցիալական հեռավորություն

#ԿրիրԴիմակ 
#ՓրկիրԿյանքեր

30.07.20 📣ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ📣

Գլաձոր համայնքի հարգելի բնակիչներ,տեղեկացնում ենք, որ «Սյունիք Զարգացում» ՀԿ-ն՝ կանադական «Ատգեն Արմենիան» հիմնադրամի հետ մեկտեղ, «Մեղվաբուծության զարգացումը Վայոց ձորում» ծրագրի շրջանակներում, Գլաձոր համայնքին են տրամադրել մեղրաքամիչ մեքենա, որը կօգնի իրականացնել մեղրաքամը:
Հերթագրվելու համար կարող եք դիմել Գլաձորի համայնքապետարան՝ ☎️Հեռ. 2-34-46

29.07.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ, ովքեր հետաքրքրված են անասնապահաությամբ, տեղեկացնում ենք, որ արդեն գործում է Էկոնոմիկայի նախարարի 2020 թվականի հունիսի 6-ի թիվ 611-Ա հրամանով հաստատված՝ «Տոհմային տավարաբուծության նպատակով, գյուղատնտեսությունում տնտեսավարողներին (բացառությամբ գյուղատնտեսական կոոպերատիվների) տրամադրվող վարկերի համար պետության կողմից տրամադրվող վարկի գումարի մինչև 30 % համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված հավաստագրման կարգ»-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝👇
https://mineconomy.am/page/1341

 
28.07.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
    2020 թվականի օգոստոսի 27-ին ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողերի աճուրդ․1)    Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ընդհանուր 3.64757 հա մակերեսով հողատեսք /1 լոտ/, որից` վարելահող 0.27788 հա և արոտավայր 3.36969 հա /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0051/։ Մեկնարկային գինը կադաստրային արժեքի 400%-ը՝ 2 882 800 /երկու միլիոն ութ հարյուր ութսուներկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ։2)   Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող ... Մանրամասն
27.07.20 Քննարկում՝ «Արկազ» կոչվող տարածքի ոռոգումն ապահովելու շուրջ

Այսօր՝ հուլիսի 27֊ին, Գլաձոր համայնքի Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերի մի խումբ բնակիչների կողմից բարձրացված հարցին՝ «Արկազ» կոչվող տարածքի ոռոգման սպասարկումն Եղեգնաձորի ՋՕԸ֊ին հանձնելու վերաբերյալ, լուծում տալու նպատակով տեղի ունեցավ հանդիպում բնակիչների հետ։
Հարցի լուծման նպատակով առաջարկվեցին մի քանի հնարավոր տարբերակներ, բացառվեց՝ նշված տարածքի ոռոգման սպասարկումն Եղեգնաձորի ՋՕԸ֊ին հանձնելու տարբերակը։
Խնդրի վերջնական լուծումը կտրվի առաջիկա շաբաթում։

26.07.20 ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ...

«Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 25֊ին Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում կատարվել են հենապատի կառուցման և ֆուտբոլի դաշտի պարագծով սալիկապատման աշխատանքներ։
Շնորհակալություն ենք հայտնում աշխատանքների իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցած մեր կամավորներին։
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ...

 
25.07.20 ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ

Այսօր՝ հուլիսի 25֊ին, անվադողերով բեռնված առաջին մեքենան Գլաձոր համայնքից մեկնեց դեպի ՀՀ սահման՝ դիրքերի ամրապնդման ինժեներական աշխատանքներին սատարելու նպատակով։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ուրույն մասնակցությունն ունեցան նախաձեռնությանը։

 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner