Այսօր: Չորեքշաբթի, 20 Նոյեմբերի 2019թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 18-ին ժամը 11:00 -ին Գլաձորի համայնքապետարանում անվճար տրամադրվելու է «Բրոմադիալոն» մկնասպան թունանյութ՝ դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կազմակերպելու համար:

Թունավորված գրավչանյութը տրամադրվելու է 1 հա-ին 4 կգ հարաբերակցությամբ:


 

10.11.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՏԻ'Մ...

1996 թվականի նոյեմբերի 10֊ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ձևավորվեցին Տեղական Ինքնակառավարման Մարմինները։
2011 թվականի ապրիլի 14֊ի ՀՕ֊127֊Ն օրենքի 14.1֊րդ հոդվածի համաձայն՝ նոյեմբերի 10֊ը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվում է որպես ՏԻՄ օր։
Շնորհավորում ենք Տեղական Ինքնակառավարման Մարմիններին և ՏԻՄ աշխատակիցներին տոնի առթիվ՝ մաղթելով նպատակասլացություն և բեղմնավոր աշխատանք...

10.10.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գլաձոր համայնքի հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15-ին ժամը 18:30-ին Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական 9-րդ նիստը:

05.10.19 ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ,

 Գլաձորի համայնքապետարանը սրտանց շնորհավորում է Ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում` ուժ և կորով, քաջառողջություն, թող հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն Ձեր մշտական ուղեկիցը կյանքում և աշխատանքում:
Դուք եք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքով նվիրվում եք մատաղ սերնդի դաստիարակության գործին` երեխաներին տալով հայեցի կրթություն, նրանց մեջ սերմանելով սեր դեպի կրթությունը, ընտանիքը, հայրենիքը: Ձեր շնորհիվ դպրոցը դառնում է կրթօջախ ու տուն, ընտանեկան միջավայր և գիտելիքի շտեմարան։

03.10.19 Արխանգելսկ-Վայոց ձոր բարեկամության համերգ

Ս/թ հոկտեմբերի 6֊ին ժամը 17։00֊ին Եղեգնաձորի մշակույթի տան համերգային մեծ դահլիճում տեղի կունենա ՌԴ Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի գեղարվեստական խմբերի համատեղ համերգը։ Մուտքն ազատ է։

01.10.19 Ծաղկաձորում կայացած տարեցների համապետական խաղեր

Սեպտեմբերի 28֊ից հոկտեմբերի 1֊ը Ծաղկաձոր քաղաքում կայացած տարեցների (63 տարեկանից բարձր) հանրապետական խաղերին Վայոց ձորի մարզի 10 մասնակիցներից 5֊ը ներկայացրել են Գլաձոր համայնքը։
Մասնակիցներից՝
Հ. Հարությունյան֊ գնդակի նետում,
Հ. Խաչատրյան֊ դարթս, Հ. Հարությունյան֊ նարդի,
իսկ Բ. Աղաբեկյանը՝ շաշկիի և Է. Իսախանյանը շախմատի ոլորտներում զբաղեցրել են համապատասխան 2֊րդ և 3֊րդ տեղերը։

26.09.19 Սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքներ

 Գետափ և Վերնաշեն բնակավայրերում այս պահին ընթանում են սուբվենցիոն ծրագրերով խաղահրապարակների շինարարական աշխատանքներ։
Համայնքների զարգացման հիմնադրամի միջոցով Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում բարեկարգվելու է ավելի քան 4 կմ ջրագիծ։
ՌԶԳ֊ի հետ համագործակցության արդյունքում Գետափ բնակավայրում՝ <<Բալուկայա>> և <<Հոպիկ>> հանդամասում տեղադրվել են ջրախմոցներ և բարեկարգվելու է հանդամիջյան ճանապարհը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner