Այսօր: Հինգշաբթի, 5 Օգոստոսի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.08.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,
Վաճառվում է 1000 քմ մակերեսով բնակելի կառուցապատման հող, որը գտնվում է Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի փողոց 21, թիվ 10 հասցեում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-80-10-41 հեռախոսահամարով:
30.07.21 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Գլաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 1-ից Գլաձոր բնակավայրում, շաբաթական 2 օր, կանցկացվի բատիկայի դասընթաց:
Դասընթացն իր մեջ ներառում է նկարչություն հագուստի, էկո պայուսակների, մետաքսի և շիֆոնի վրա (շարֆեր, պատի նկարններ):
Մանրամասն տեղեկությունների և դասընթացին գրանցվելու համար կարող եք զանգահարել 077-12-65-95 հեռախոսահամարով։

29.07.21 ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ բնակիչներ, 

Տեղեկացնում ենք, որ Տեղական ժողովրդավարության դպրոց/School of Local Democracy-ի <<Քո ուղին Գլաձորում>> դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կիրակի օրը՝ օգոստոսի 1-ին, ժամը 10։00-ից, Գլաձոր խոշորացված համայնքում կմեկնարկի շաբաթօրյակ:
Խնդրում ենք լինել ակտիվ և միանալ երիտասարդներին՝ մաքրելով ձեր բակերը, փողոցները, կից այգիները և տարածքները:
Յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ համայնքի զարգացմանը պետք է նպաստենք բոլորս միասին:
#Գլաձոր
#Գետափ
#Վերնաշեն
#մաքուրհամայնք
#շաբաթօրյակ
#տժդ
#տժդվայոցձոր

23.07.21 ԲԱՏԻԿԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Գլաձոր համայնքում շարունակվում է բատիկայի ուսուցումը։

22.07.21 ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հարգելի՛ քաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել  դասընթացները, որոնց կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները։

Մանրամասները՝ այստեղ։

21.07.21 BUISSUP GLOBAL FORUM

Եթե դու 18 տարեկանից բարձր ես և հետաքրքրված ես բիզնես ոլորտում նոր հմտություններ ստանալու և արժեքավոր կապեր հաստատելու մեջ, ապա Buissup Global Forum ծրագիրը քեզ համար է:Ծրագիրը կմեկնարկի 2021թվականի սեպտեմբերի 7-13-ը Դիլիջան քաղաքում:

Ծրագրի նպատակն է մեկ հարթակում միավորել տարբեր բիզնես գաղափարներ ունեցող 200 մասնակիցների:Ծրագիրը կապահովի նրանց բիզնես կրթությամբ և կնպաստի նախագծերի իրականացմանը:

Լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ծրագրերը «Հայ Գործարարների Ասոցիացիա»-ի կողմից կազմակերպվելիք առաջիկա միջոցառմանը, որին ներկա կլինեն ավելի քան 100 հայ ազդեցիկ  գործարարներ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

20.07.21 ՀԱՐԳԵԼԻ՛ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ
ՕԳՏԱԿԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ https://www.e-request.am հարթակի միջոցով հնարավոր է դիմում, հարցում կամ բողոք ուղարկել պետական մարմիններին, հետևել Ձեր դիմումի (նամակի) ընթացքին (տրամադրվում է հսկիչ համար) և ստանալ պատասխանը կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով։ https://www.e-citizen.am հարթակի միջոցով կարող եք տեսնել Ձեր անձնագրային տվյալների, վարորդական վկայականի, Ձեզ պատկանող շարժական և անշարժ գույքի, փոխկապակցված կազմակերպությունների վերաբերյալ և բազմաթիվ այլ տվյալներ ու տեղեկատվություն, ինչպես նաև հետևել այլ կազմակերպությունների կողմից Ձեր տվյալների մասին կատարված հարցումներին։ https://www.e-petition.am հարթակը հնարավորություն է տալիս առցանց մշակելու և հրապարակելու հանրագրեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող համակարգ է տե
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner