Այսօր: Ուրբաթ, 22 Հունվարի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 20-ի ԱԺ-ի կողմից «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ընդունված նախագիծը, տեղեկացնում ենք, որ այն բնակիչները, ովքեր ունեն ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, մինչև սույն թվականի հունվարի 31-ը կարող են դիմել Գլաձորի համայնքապետարան` համապատասխան որոշում ստանալու համար:Հունվարի 31-ից հետո ինքնակամ շինությունների օրինականացման ԱՐԺԵՔՆԵՐԸ ԶԳԱԼԻ ԿՓՈՓՈԽՎԵՆ` կապված հունվարի 1-ից գործող անշարժ գույքի նոր կադաստրային արժեքների հետ:Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ 1.Ինքնակամ շինության չափագրումը վկայող ... Մանրամասն
21.01.21 📢Հայտարարություն 📢
 
Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի հարգելի՛ բնակիչներ,
խմելու ջրի ջրամատակարարումը որոշ փողոցներում լիարժեք չի իրականացվում` կապված եղանակային պայմանների հետևանքով առաջացած առկա խնդիրների հետ:
Ներկա պահին կատարվում են համապատասխան աշխատանքներ: Ջրամատակարարումը, համապատասխանաբար 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 16-րդ և 33-րդ փողոցներում, առավոտյան ժամը 09:00-ից մինչև 18:00-ն չի իրականացվի:
Առաջացած հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով 👇
+37477-35-96-17 Վարդան Վարդանյան
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
20.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Գլաձոր համայնքի հարգելի բնակիչնե՛ր,
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին` ժամը 18։30-ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու 2021 թվականի թիվ 1 նիստը։
10.01.21 ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Հարգելի բնակիչներ,
Գլաձորի համայնքապետարանը հրավիրում է համագործակցության, որի շրջանակներում մեր ներկայացուցիչը կմասնակցի ՈՄԱ ՀԿ֊ի (Ողջ Մնալու Արվեստ) կողմից Երևանում կազմակերպվող հրահանգչի վերապատրաստման դասընթացներին և համայնքում կծավալի համապատասխան գործունեություն։
Գլաձորի համայնքապետարանը կհոգա վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան՝ մինչև ս/թ հունվարի 13֊ը, ժամը 18։00֊ն,
հեռախոս (093) 009֊109։
31.12.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
Սիրելի հայրենակիցներ,
2020 թվականը մեր պատմության մեջ մտավ անսպասելի անհաջողություններով և ավարտվեց ցավալի կորուստներով։ Թող այս անցող տարվա իրադարձությունները մեր կյանքը վերաիմաստավորելու, խաղաղության, անկախության և երջանկության իրական գինը գնահատելու համար ճշգրիտ դասեր լինեն։
Խոնարհվում ենք մեր ազատության համար իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առաջ։ Թող մեր միասնականությունն ու անկոտրում կամքն ամուր հիմք լինեն մեր ապագա հաղթանակների համար։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
29.12.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
2021 թվականի փետրվարի 1-ին ժամը 11։00-ին Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ և վարձակալության մրցույթ։Աճուրդով օտարվող հողերի տվյալներն են.1)    Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.20208 հա բնակավայրերի այլ հողեր /կադաստրային ծածկագիր 10-014-0018-0030/, 1 լոտ, մեկնարկային գինը` 691.120 /վեց հարյուր իննսունմեկ հազար հարյուր քսան/ ՀՀ դրամ /կադաստրային արժեքի 100%-ը/2)   Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.40107 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0054/, 1 լոտ, մեկնարկային գինը` 616.650 /վեց հարյուր տասնվեց հազար ... Մանրամասն
10.12.20 Դեկտեմբերի 10-ին կայացավ ավագանու 2020 թվականի թիվ 11 հերթական նիստը
Այսօր՝ դեկտեմբերի 10֊ին, Գլաձորի համայնքապետարանում կայացավ համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 11 հերթական նիստը։
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.gladzor@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner