Այսօր: Չորեքշաբթի, 21 Նոյեմբերի 2018թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարինե Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/10/2018
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/11/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի կազմում ոչ պետական հատվածը ներկայացնող անդամ առաջադրելու համար:

Խորհրդի ոչ պետական  հատվածի ներկայացնող անդամը պետք է լինի 16-ից 30 տարեկան երիտասարդ և պետք  է բավարարի հետևյալ չափանիշներին՝

  1. Երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը
  2. Երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ
  3. Երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն

 

Հավասար պայմանների դեպքում որպես առավելություն են դիտվում Երիտասարդական քաղաքականության բնագավառում իրականացված փորձագիտական աշխատանքները կամ հրապարակումները, ոչ ֆորմալ կրթության ոլորտի գիտելիքները և գործնական աշխատանքի փորձը:

Մրցույթը կկայանա 2018 թվականի նոյեմբերի 20-ին:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ հետևյալ հասցեով Վայոց ձորի մարզ, գ. Գլաձոր 33 փողոց, 41 շենք, հեռ. 0281 2-34-46:

Դիմումների տրման վերջնաժամկետն է՝ 15/11/2018թ.

Դիմող քաղաքացիները Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմ պետք է ներկայացնեն  `

ա/դիմում համայնքապետարանի աշխատակազմի անունով /դիմումի ձևը ազատ է/,

բ/խորհրդի անդամին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմի/ների/, վկայականի/ների/ պատճենները` բնօրինակների հետ միասին,

գ/մեկ լուսանկար`  3X4 սմ չափի,

դ/անձնագրի պատճենը:

          Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-իցմինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41

(0281) 23446

gladzor.vayotsdzor@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner