Այսօր: Երեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
13/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
23/09/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի 26-ին <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև կնքվել է N 309 պայմանագիրը, որի համաձայն <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից՝ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երեք տարի ժամկետով, ստացել է թիվ ԵՀԹ-29/309 ուսումնասիրության թույլտվությունը:
Թույլտվության համաձայն <<Մետալ Գոլդ>> ՍՊ ընկերությունը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի հետևյալ կորդինատներով՝ 1.X=4412393, Y=8533248, 2.X=4412393, Y=8534898, 3.X=4413493, Y=8534898, 4.X=4413493, Y=8537498, 5.X=4409393, Y=8537498, 6.X=4409393, Y=8533248 (տրված են WGS-84 (ՎԻ ՋԻ ԷՍ-84) (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով) սահմանափակված, 1561 հա տարածքում կատարելու է հանքավայրի 02.06.2009թ-ի դրությամբ հաստատված կոնդիցիաների պարամետրերի և պաշարների վերագնահատման աշխատանքներ:
Թիվ ԵՀԹ-29/309 թույլտվության սահմաններում լրացում և պայմանագրում փոփոխություն կատարելու, դաշտային աշխատանքներ (մինչև 2500 խ.մ. փորձնական հանույթ) իրականացնելու նպատակով թույլտվություն ստանալու համար՝ սույն թվականի սեպտեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի դպրոցի դահլիճում տեղի է ունենալու հանրային քննարկում:
Համաձայն նախատեսվող փոփոխության՝ փորձնական արդյունահանումը կատարվելու է N05 հանք մարմին 1000 խ.մ., N07 հանք մարմին 280 խ.մ., N028 հանք մարմին 500 խ.մ., ընդամենը 1780 խ.մ., խրամները լինելու են առավելագույնը 5 մ խորության, 0.7-2 մ լայնության և 100 մ երկարության:
Շահագրգիռ անձինք, հանրային քննարկման ընթացքում, կկարողանան արտահայտել իրենց կարծիքը և դիրքորոշումը։
Քննարկվող հարցի վերաբերյալ կարող եք ներկայացնել գրավոր առաջարկություններ և (կամ) առարկություններ՝ մինչև սեպտեմբերի 23-ը, ինչպես նաև լսումներից հետո 5 օրվա ընթացքում:
Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել Գլաձորի համայնքապետարան.
Հասցե` ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փող. 33 շենք 41, կամ զանգահարել 0281-2-34-46 հեռախոսահամարով:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (849.6ԿԲ)
file (5.2ՄԲ)
file (21.2ՄԲ)

Բոլորը
Գլաձոր
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող համակարգ է տե
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner