Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 098-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Գլաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, գ. Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2021 թվականի N 098-Ա

ԿԱՄԱՎՈՐ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներով, քննարկելով Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրենի և համայնքի բնակիչ Յուրա Վարդանյանի կողմից ներկայացված դիմումները, հիմք ընդունելով Վայոց ձորի մարզպետի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 01 /09.2/5930-2021 գրությունը, Գլաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 45-Ա որոշմամբ հաստատված կարգի 12-րդ և 21-րդ կետերի պահանջները, Գլաձոր համայնքի ավագանու «Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի» մշտական հանձնաժողովի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի դրական եզրակացությունը՝ 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Տալ համաձայնություն կամավոր խնդրի լուծման իրականացմանը և Գլաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի 10.07.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4729 /այլ նպաստներ բյուջեից/ հոդվածից հատկացնել ֆինանսական օգնություն /հատկացում/.

1) սոցիալապես անապահով վիճակում գտնվող, առողջական խնդիրներ, նոր ծնված երեխաներ ունեցող բնակիչներին՝ համաձայն սույն որոշման հավելվածի,

2) Ուկրաինայի Խարկով քաղաքում 2021 թվականի հոկտեմբեր ամսին կայանալիք «Kharkov Open» կարատեի միջազգային մրցաշարին Գլաձոր համայնքի բնակավայրերից մեկնող պատանիների ծախսերը հոգալու համար՝ մարզիչ Յուրա Վարդանյանին 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ,

3) տարեցների օրվա կապակցությամբ՝ Գլաձոր բնակավայրի բնակիչ Քյարամ Գաբրիելի Սարգսյանին և Վերնաշեն բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Սարգիսի Բաբայանին 30 000-ական /երեսուն հազար/ ՀՀ դրամ,

4) Գլաձոր բնակավայրի բնակիչ Հարութ Ռուստամի Նազարյանին 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարին մասնակցելու համար թույլատրվող սպորտային գլխարկի ձեռքբերման նպատակով,

5) Գլաձոր համայնքի զոհված հերոսների հիշատակը հավերժացնող պանթեոնների կառուցման համար՝ որպես համայնքի կողմից դրամական օգնություն, ՎՏԲ-Հայաստան բանկում բացված 16016008952204 հաշվեհամարին փոխանցել 3 300 000 /երեք միլիոն երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ։

2. Գլաձոր համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի 09.01.01 բաժնի տնտեսագիտական դասակարգման 4637 /դրամաշնորհներ/ հոդվածից 260 000 /երկու հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ հատկացնել /փոխանցել/ Վերնաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցին՝ տարրական դասարանների համար սեղաններ և աթոռներ պատրաստելու նպատակով։

 

 


Կողմ -9

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՔԱՋԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԼԵՎՈՆՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՆԱՍԵՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՂԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԷՄԻԼ

ՍԱՖԱՐՅԱՆ ԵՆՈՔ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(31.50 Կբ)
Կարգավիճակ՝Գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner