Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ
ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնք
ՀՀ, Վայոց Ձորի մարզ, հ.Գլաձոր, (0281) 23446, gladzor.gladzor@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 190-Ա

ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՔՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ԹԻՎ 146-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՍԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

   Գլաձոր համայնքի ղեկավարի 2021 թվականի հուլիսի 19-ի՝ «Գլաձոր համայնքի գլաձոր բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Ռաֆիկ Դավիթի Դավթյանին և նրա ընտանիքի անդամներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և բնակելի կառուցապատման հողը համայնքի տվյալ հասցեում գրանցելու մասին» թիվ 146-Ա որոշման հիմնական մասը շարադրել ստորև նշված նոր խմբագրությամբ․

   «Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի նախկին բնակիչ, հանգուցյալ Ռաֆիկ Դավիթի Դավթյանին /մահացած՝ 19.02.2008թ./ և նրա ընտանիքի անդամներ՝ Գյուլվարդ Մարգարի Մխեյանին /ծնված` 06.02.1952թ./, Էդվարդ Ռաֆիկի Դավթյանին /ծնված` 18.10.1973թ./, Արման Ռաֆիկի Դավթյանին /ծնված` 24.02.1975թ./, Լուսիկ Ռաֆիկի Պետրոսյանին /ծնված` 01.05.1978թ./ և Օֆելյա Ռաֆիկի Խաչատրյանին /ծնված` 02.08.1976թ./ համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տունը և բնակելի կառուցապատման հողը /կադաստրային ծածկագիր 10-015-0069-0013/ գրանցել Գլաձոր համայնք, Գլաձոր բնակավայր, փողոց 6, թիվ 5 հասցեում:»

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                            ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆ

2021թ. սեպտեմբերի  17
Գլաձոր համայնք