Այսօր: Հինգշաբթի, 28 Հոկտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.10.21 ՎԵՐՆԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլաձորի համայնքապետարանի միջոցներով Վերնաշեն բնակավայրի մանկապարտեզում տեղադրվել է ջեռուցման համակարգ, բարեկարգվել է մանկապարտեզի պատշգամբը. կառուցվել է թիթեղյա ծածկ։

20.10.21 «KHARKIV OPEN»

Սույն թվականի հոկտեմբերի 9-10-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած «KHARKIV OPEN» կարատեի միջազգային մրցաշարին իրենց մասնակցությունն են ունեցել Վայոց ձորի մարզի կարատեի ֆեդերացիայի սաներ Արամ Մանասերյանը, Դավիթ Հակոբյանը, Էրիկ Մաթևոսյանը, Ալեքս Վարդանյանը, Մարիա Վարդանյանը և Սամվել Գևորգյանը։
Մեր մարզիկները վերադարձել են մեդալներով՝ նվաճելով տարբեր մրցանակային տեղեր.
Արամ Մանասերյան 🥉
Սամվել Գևորգյան 🥈
Ալեքս Վարդանյան🥈
Մարիա Վարդանյան 🥈
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթանակներ։

12.10.21 «100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝1.Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ2.Քիմիական գիտություններ3.Կենսաբանական գիտություններ4.Տեխնիկական գիտություններ5.Գյուղատնտեսական ... Մանրամասն
11.10.21 «ԶՎԱՐԹՆՈՑ» ՀԱՅ ԵՐԳԻ ՄՐՑՈՒՅԹ–ՓԱՌԱՏՈՆ
Հարգելի՛ քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը կազմակերպում և իրականացնում է 2021-2022թթ., «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոն: Մրցույթ-փառատոնը իրականացվում է Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում: Մրցույթ-փառատոնն անցկացվում է՝ 8-25 տարեկան տարիքային խմբի համար և 3 անվանակարգերով՝ դասական, ժողովրդական և էստրադային: Մրցույթ-փառատոնի շրջանակում կա նաև «լավագույն դպրոց» և «լավագույն մանկավարժ» անվանակարգերը: Մասնակցել ցանկացողները կարող են մինչև սույն թվականի հոկտեմբերի 22-ը լրացնել մասնակցության համար համապատասխան հայտ և ուղղարկել zvartrenfoundation@gmail.com էլեկտրոնային հասցեին:Մրցույթ-փառատոնի մասնակցության ... Մանրամասն
08.10.21 ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ
Գլաձոր համայնքի հարգելի բնակիչներ,տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 15-17-ը, <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ի նախաձեռնությամբ և Գլաձորի համայնքապետարանի համագործակցության արդյունքում Վայոց ձոր մարզի <<Սիրանույշ>> ճամբարում, Գլաձոր համայնքի երիտասարդների մասնակցությամբ, կանցկացվի երիտասարդական ճամբար։ Ճամբարի նպատակն է ամրապնդել կապերը համայնքի երիտասարդների միջև, ապահովել երիտասարդների ներգրավվածությունը համայնքային հարցերի լուծման գործընթացում։ Երիտասարդների մասնակցությունը և համախմբվածությունը սկիզբ կդառնա մի շարք նոր կապերի և երիտասարդական նախաձեռնությունների, որոնք էլ ավելի կամրապնդվեն այս ճամբարի միջոցով։ Մասնակցել կարող են համայնքի 18-30 տարեկան երիտասարդները։ ... Մանրամասն
05.10.21 ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈւՍՈւՑԻՉ․․․

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում ենք Ձեզ՝ մասնագիտական տոնի և կոչման առթիվ:Դժվար է գտնել ավելի բարդ, միաժամանակ ավելի պատվաբեր աշխատանք, քան մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելություն ունենալն է: Ձեր շնորհիվ են դաստիարակվում խելացի, հայրենասեր, խիզախ ու տաղանդավոր սերունդներ:

Մաղթում ենք ձեզ առողջություն, անսպառ եռանդ, բարօրություն և անսահման սեր ու ջերմություն:

01.10.21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը, մարզպետի խորհրդականը այցելեցին մարզի համայնքների հարյուրամյակը բոլորած տարեցներին։

Մանրամասն՝ այստեղ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Գլաձոր
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող համակարգ է տե
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner