Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Գլաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՄԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
12/10/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/10/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

1.Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

2.Քիմիական գիտություններ

3.Կենսաբանական գիտություններ

4.Տեխնիկական գիտություններ

5.Գյուղատնտեսական գիտություններ

6.Պատմական գիտություններ

7.Տնտեսագիտություն

8.Բանասիրական գիտություններ

9.Իրավաբանական գիտություններ

10.Մանկավարժական գիտություններ

11.Բժշկական գիտություններ

12.Դեղագործական գիտություններ

13.Արվեստագիտություն

14.Ճարտարապետություն

15.Հոգեբանական գիտություններ

16. Ռազմական գիտություններ

17.Սոցիոլոգիական գիտություններ

18.Քաղաքական գիտություններ

19.Գիտություններ երկրի մասին

20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն (նայել կից Word ֆայլը) ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք ունեն.

- կիրառական նշանակություն

- առաջարկում են միջգիտակարգային լուծումներ

- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը

- գաղափարն իր մեջ պարունակում է հանրային մասնակցության բաղադրիչ:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (37ԿԲ)

Բոլորը
Գլաձոր
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ էներգախնայող համակարգ է տե
Գլաձոր բնակավայր
Գետափ բնակավայր
Վերնաշեն բնակավայր
Գլաձոր համայնքը խոշորացումից հետո էլ է ասում ոչ հա
Քյարամ Սարգսյան՝ Հայրենական մեծ պատերազմի վետերան
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԳԼԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Վայոց Ձորի մարզ, Գլաձոր, փող. 33 շենք 41
(0281) 23446
gladzor.gladzor@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԼԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner